«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2005-02-02 | #18, 2005-02-03 | #19, 2005-02-04


ՄՈՍԿՎԱՆ ԼՈՆԴՈՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՉՑՈՒՑԱԴՐԵԼ ՇԱՄԻԼ ԲԱՍԱԵՎԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

«Մենք նախապատրաստում ենք նոր Բեսլան, որովհետեւ մեզ ստիպում են դա անել: Մենք պատերազմի մեջ ենք եւ մեզ համար նշանակություն չունիՙ մարդիկ իրենց ձեռքում զենք ունեն, թե ոչ: Ահաբեկիչը ոչ թե ես եմ, այլ Կրեմլը», բրիտանական «4-րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է չեչեն գրոհայինների ղեկավար Շամիլ Բասաեւը: Տեսանյութը, որ ցուցադրվելու է այսօր, իրարանցում է առաջացրել Ռուսաստանի արտգործնախարարությունում: Լոնդոնում Ռուսաստանի դեսպանը դիմել է Բրիտանիայի ղեկավարներինՙ պահանջելով արգելել տեսանյութի ցուցադրումը, քանի որ Բասաեւը համարվում է Ռուսաստանի թիվ 1 թշնամին:

Ինչպես գրում է բրիտանական «Թայմս» թերթը, հարցազրույցում Բասաեւը նշել է, որ իր ջոկատները կդադարեցնեն զինված գործողությունները մինչեւ փետրվարի 22-ը, եւ ինքը պատրաստ է բանակցելու Ռուսաստանի հետ, եթե վերջինս իր զորքերն ամբողջապես դուրս բերի Չեչնիայից: «Թայմսը» նաեւ հաղորդում է, որ «4-րդ ալիք» անկախ մասնավոր հեռուստաընկերության ղեկավարները պնդել են, որ տեսանյութն անպայման կցուցադրվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4