«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2005-02-02 | #18, 2005-02-03 | #19, 2005-02-04


ԱՆԻՄԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԼՈՒՍԱԲԱՆԵԼԸ

Երեկ տեղի ունեցած երկու իրադարձություններ իր այսօրվա համարում «Ազգը» չի լուսաբանելու: Դրանցից առաջինը ԱԺ պատգամավոր, վերջերս Դուբայում ձերբակալված Հակոբ Հակոբյանի, երկրորդըՙ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ադամանդագործության բաժնի պետ Գագիկ Մկրտչյանի մամուլի ասուլիսներն էին: Պատճառը մեկն էՙ մամուլի ասուլիսի նախօրյակին նույն թեմայով ծավալուն հարցազրույցները լրատվամիջոցներից մեկնումեկում:

ԱԺ պատգամավորը Դուբայում իր հետ կատարվածի մասին հարցազրույց էր տվել այդ միջադեպի առնչությամբ նրան ջեբկիրի հոգեբանություն ունենալու վիրավորանք հասցրած օրաթերթին, ինչն արդեն խոսում է պատգամավորի աշխարհընկալման մասին: Մեկ այլ օրաթերթին տրված մյուս հարցազրույցում նախարարության բաժնի պետը ներկայացրել է ոլորտի 2004 թ. ամփոփիչ արդյունքները, իսկ երկու-երեք օր հետոՙ նույն տարեկան արդյունքներն ամփոփելու նպատակով մամուլի ասուլիս հրավիրել:

Անիմաստ համարելով նման մամուլի ասուլիսները լուսաբանելը, կոչ ենք անում մյուս լրատվամիջոցներին թույլ չտալ իրենցՙ լրատվամիջոցից կրկնօրինակողի վերածել եւ նման դեպքերում վարվել նույն կերպ, իսկ պաշտոնյաներին խորհուրդ ենք տալիս ընտրություն կատարել մամուլի ասուլիս հրավիրելու եւ հարցազրույց տալու միջեւ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4