Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան նվազել է 653 մլն դրամով եւ փետրվարի 3-ին կազմել 116 մլրդ 508 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 4 մլրդ 652 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 5 մլրդ 305 մլն դրամով:
Հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը նվազել է 3 մլրդ 320 մլն դրամով եւ հունվարի 27-ին կազմել 270 մլրդ 533 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 448 մլն դրամով, կազմելով 84 մլրդ 276 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 427 մլն դրամով եւ կազմել 30 մլրդ 144 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդները նվազել են 79 մլն դրամով եւ կազմել 15 մլրդ 230 մլն դրամ: Արտարժույթով ավանդները նվազել են 4 մլրդ 117 մլն դրամով եւ կազմել 140 մլրդ 882 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 74 մլրդ 275 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 2 մլրդ 918 մլն դրամով), ժամկետայիններըՙ 66 մլրդ 608 մլն դրամ (նվազումըՙ 1 մլրդ 199 մլն դրամ):
Ֆինանսական շուկա
Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել են 500 մլն դրամի 20-շաբաթյա ՊՊՙ 4,2676 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ 1 մլրդ դրամի 19-շաբաթյա ՊՊՙ 4,1896 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը ներգրավել է 2 մլրդ 200 մլն դրամի ավանդՙ տարեկան 1,75 տոկոս տոկոսադրույքով եւ մարել 400 մլն դրամի ավանդՙ տարեկան 1,75 տոկոս տոկոսադրույքով:
Նշված ժամանակահատվածում մարվել են 670,319,205 դրամի հակադարձ ռեպո-համաձայնագրերՙ 4,5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Արտարժույթի շուկա
Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեքավորվել է 0,61 տոկոսովՙ 481,07 դրամից հասնելով 478,13 դրամի:
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 53,438 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 483,82 դրամ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը գնել է 9 մլն 700 հազ. ԱՄՆ դոլարՙ 476,72 դրամ փոխարժեքով:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն