Թենիսի ԱՄՆ-ի հավաքականի ավագ Պատրիկ Մաքինրոյը հույս ունի, որ 34-ամյա Անդրե Աղասին կվերադառնա հավաքական եւ հանդես կգա Դեւիսի գավաթի խաղարկությունում: Այդ մրցաշարում Աղասին հանդես չի գալիս 2000 թ.-ից: Աղասու հետ բանակցելու համար Մաքինրոյը կմեկնի Լաս Վեգաս, որտեղ բնակվում է անվանի թենիսիստը: Վերջինս պատրաստվում է հյուրին հյուրասիրել տապակած ճտով:
ԱՄՆ-ի հավաքականը Դեւիսի գավաթի խաղարկությունների յուրօրինակ ռեկորդակիր է: Ամերիկացիները 31 անգամ են նվաճել «Արծաթե սկուտեղը»: Ճիշտ է, վերջին անգամ դա նրանց հաջողվել է 1995 թ., երբ եզրափակիչում 3-2 հաշվով հաղթեցին ռուսներին: Փաստորեն, արդեն 9 տարի ամերիկացիները չեն կարողանում հաղթող ճանաչվել թենիսի թիմային մրցումների ամենապատվավոր մրցանակի խաղարկությունում: Նման բան տեղի չի ունեցել 1937 թ. սկսած: Անցյալ տարի Մաքինրոյի թիմը մոտ էր հաջողությանը, սակայն այս անգամ էլ եզրափակիչում զիջեց իսպանացիներին (2-3):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ