«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2005-02-05 | #21, 2005-02-08 | #22, 2005-02-09


ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ

Մեր թերթի նախորդ համարում լույս տեսած «Անհայտ կորածների հարազատները կարիք ունեն հոգեբանական օգնության, իսկ անապահով խավըՙ իրավական» վերնագրով հոդվածում «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության իրավաբան Զարուհի Դանիելյանի կարծիքը խիստ վրդովեցրել է մեր ընթերցողներից շատերին: Երեկ ամբողջ օրը խմբագրությունս բազմաթիվ զանգեր ստացավ նրանցից, մեծ մասամբ իրավաբանական կրթությամբ մարդիկ, նաեւ ուսանողներ եւ հասարակ քաղաքացիներ: Նրանց համոզմամբ, արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանի վարած «Իմ իրավունքը» հաղորդաշարը խիստ օգտակար եւ հետաքրքրական է մեր հասարակության համար, ինչը նաեւ խմբագրությանս կարծիքն է: Ընթերցողներին հատկապես զայրացրել է Զ. Դանիելյանի այն պնդումը, թե Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող այդ դատավարությունները բնավ չեն ավելացնում մարդկանց իրավական գիտելիքները: Ընդհակառակը, ասում են նրանք, այդ հաղորդաշարով ստացած գիտելիքներն օգնում են իրենց գործնական կյանքում: Ընթերցողներից մեկը նույնիսկ պատմեց, թե «Իմ իրավունքը» հաղորդաշարից ստացած իր գիտելիքների շնորհիվ վերջերս իրավաբանական ճիշտ փաստաթուղթ է պատրաստել մեկին պարտք տալիս, ինչը չէր կարող անել նախկինում:

«Ազգն» առաջիկայում հնարավորություն կունենա իր ընթերցողներին ներկայացնելու նաեւ պրն Տ. Մուկուչյանի տեսակետները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4