Լույս է ընծայվել «Մեդինֆորմ» լրատվական գործակալության տեղեկատու-վերլուծական պարբերականի անդրանիկ համարը: Պարբերականը, որը նախատեսվում է հրատարակել երկու ամիսը մեկ, անդրադառնալու է սոցիալական, առողջապահական, բնապահպանական հարցերի: Ինչպես ներկայացված է պարբերականի նախաբանում, ամսագրի անդրանիկ համարում տեղ են գտել տարբեր թեմաների եւ հիմնախնդիրների վերաբերյալ, ճանաչված մասնագետների կարծիքներն ու տեսակետները, ինչպես նաեւ վերջին չորս-հինգ ամսվա իրադարձությունների հետ կապված հրապարակումներ:
Ամսագրի առաջին համարում ընթերցողները կարող են կարդալ առողջապահության նախարարի հետ հարցազրույցը, վերջերս Երեւանի 4 բուժհիմնարկներում իրականացրած տեխնիկական վերազինման ծրագրի մասին, ինչպես նաեւ ծանոթանալ տարվա լավագույն իրադարձությանՙ «Նաիրի» բժշկական կենտրոնի բացման, դեղագործական շուկայի զարգացման հեռանկարների մասին հոդվածները: Պարբերականում ընդգրկված են նաեւ ռուսերեն հոդվածներ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ