Ախալքալաքի «Ա-ինֆո» գործակալությունը հաղորդում է, որ Թբիլիսիում անհայտ անձինք Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից տարել են հայկական տապանաքարերը եւ դրանք փոխարինել վրացականով: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանն իր մտահոգությունն է հայտնել դեպքի կապակցությամբ եւ մտադիր է դիմել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն: