«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2005-02-08 | #22, 2005-02-09 | #23, 2005-02-10


ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Այսօր լրանում է մեր մեծ հրապարակախոս, գրող, Արցախյան ազատամարտի տարեգիր, հասարակական գործիչ եւ ճանապարհորդ Զորի Բալայանի ծննդյան 70-ամյակը: Թե ինչ իրագործումներ է կատարել եւ ինչպիսի վաստակ ունի մեր հոբելյարը, դժվար է ներկայացնել ոչ միայն այն պատճառով, որ դրանք շատ-շատ են ու բազմաշերտ, այլեւ նրա համար, որ նա շարունակում է բոլորիս զարմացնել իր մշտաշարժ եւ մշտարթուն գործունեությամբ, լինի գրական, հրապարակախոսական, հասարակական եւ անգամ... նավագնացության ոլորտներում: Այնպես որ, հանրագումարի ժամանակը դեռ շա՜տ է հեռու:

Ներկա համարում (էջ 4) ներկայացնում ենք ռուս հայտնի դերասան եւ ռեժիսոր, ՌԴ կինոգործիչների միության վարչության նախագահ Նիկիտա Միխալկովի հոդվածը Զ. Բալայանի մասին, դրան միացնելով մեր ջերմագույն շնորհավորանքները 70-ամյակի առթիվ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4