«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2005-02-08 | #22, 2005-02-09 | #23, 2005-02-10


ԽԵԼՈՔ ՄՆԱՑԵՔ, ԹԵ ՉԷ ԿԲԱՑԵՆՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԸ

Ալեքսան Կիրակոսյանի մեկնաբանմամբ, վերջերս ԱՄՆ-ը նեղացել է Թուրքիայից, եւ այդ իրողությունը խորքային պատճառներ ունի: Իրաքում ղեկավարությունը գտնվում էր սուննիների ձեռքում, իսկ բնակչության մեծամասնությունը շիա է: Թուրքերը դժգոհ են, որովհետեւ սուննիների իշխանությունը տապալվել է, եւ իշխանության են գալիս շիաները:

Նրանք հայտարարեցին, թե Ամերիկան Իրաքում ցեղասպանություն է իրականացրել: Դա ամերիկացիներին զայրացրել է, եւ նրանք սպառնացել են` սուս մնացեք, թե չէ կբացենք Վիլսոնի, Մորգենթաուի արխիվները: «Այդ արխիվներն այսօր ամբողջությամբ բացված չեն, իսկ այնտեղ կա Հայոց ցեղասպանության իրական պատկերը` մասնավորապես Վերսալին ու Սեւրին վերաբերող բոլոր փաստաթղթերով», պարզաբանում է Ալեքսան Կիրակոսյանը:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4