Շվեյցարիայի «Արաու» թիմում հանդես եկող Հարություն Վարդանյանի համար անհաջող դասավորվեց Կիպրոսում կորեական «Սեուլ» թիմի հետ կայացած ստուգողական հանդիպումը: Ընդմիջումից քիչ առաջ մրցակցի խաղացողի հետ բախման հետեւանքով ՀՀ ազգային հավաքականի ավագը ծնկի ծանր վնասվածք ստացավ: 35-ամյա ֆուտբոլիստին ապաքինման համար մի քանի ամիս հարկ կլինի: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին եւ 30-ին Անդորրայի ու Հոլանդիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական մրցախաղերում ստիպված կլինի հանդես գալ առանց փորձառու պաշտպանի: Ինչ խոսք, Վարդանյանի բացակայությունը զգալի կորուստ կլինի հավաքականի համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ