«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2005-02-09 | #23, 2005-02-10 | #24, 2005-02-11


ՎՐԱՑԱԿԱՆ ԹԵՐԹԸ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԵՎ ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱՅԻ ՄԱՀՎԱՆ ՄԻՋԵՎ

Վրացական «Ռեզոնանս» թերթը զուգահեռներ է անցկացրել Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան եւ 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչության միջեւ: «Արմենիալիբերտի» ինտերնետային էջի հաղորդմամբ, Վրաստանի որոշ փորձագետներ եւ քաղաքագետներ կարծիք են հայտնել, որ այդ երկու ողբերգությունների միջեւ կան որոշակի ընդհանրություններ: Ըստ նրանց, լուրջ կասկածներ կան, թե այդ երկու իրադարձությունների հետեւում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները: Փորձագետ Ռամազ Սակվարելիձեն ասել է, որ ե՛ւ Կարեն Դեմիրճյանը, ե՛ւ Զուրաբ Ժվանիան եղել են խաղաղամետ պետական գործիչներ, որոնք հանդես են եկել հօգուտ հակամարտությունների խաղաղ կարգավորման: Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ձգտում է ապակայունացնել իրավիճակն ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Երկու պետական գործիչներն, ըստ թերթի, ունեին եւս մեկ ընդհանուր գիծՙ երկուսն էլ վարել են եվրոպամետ քաղաքականություն: «Ռեզոնանսը» շեշտել է, որ Դեմիրճյանի մահից հետո Հայաստանի քաղաքականությունը դարձել է ընդգծված ռուսամետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4