ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԻՆՖՈ: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի կունենա հանրապետության հռչակումից ի վեր բնակչության առաջին մարդահամարը:
Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում «Արմինֆոյի» սեփական թղթակիցը, այդ մասին ասվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության մարդահամարի նախապատրաստման - անցկացման հանրապետական հանձնաժողովի այսօրվա նիստում: ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահը նշել է, որ հանրապետության բնակչության թվաքանակի ճշգրտումից բացի, ԼՂՀ բնակչության առաջին մարդահամարը քաղաքական - սոցիալ-ժողովրդագրական մեծ նշանակություն ունի: