Փետրվարի 4-10-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան նվազել է 1 մլրդ 4 մլն դրամով եւ փետրվարի 10-ին կազմել 115 մլրդ 504 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 1 մլրդ 40 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 2 մլրդ 45 մլն դրամով:
Հունվարի 27-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը նվազել է 3 մլրդ 547 մլն դրամով եւ փետրվարի 4-ին կազմել 266 մլրդ 986 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 718 մլն դրամով, կազմելով 83 մլրդ 558 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 3 մլրդ 736 մլն դրամով եւ կազմել 33 մլրդ 880 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդները նվազել են 3 մլրդ 919 մլն դրամով եւ կազմել 11 մլրդ 312 մլն դրամ: Արտարժույթով ավանդները նվազել են 2 մլրդ 646 մլն դրամով եւ կազմել 138 մլրդ 237 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 72 մլրդ 688 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 1 մլրդ 587 մլն դրամով), ժամկետայիններըՙ 65 մլրդ 549 մլն դրամ (նվազումըՙ 1 մլրդ 59 մլն դրամ):
Ֆինանսական շուկա
Փետրվարի 4-10-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել են 1 մլրդ դրամի 44-շաբաթյա ՊՊՙ 4,2870 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ մարվել 500 մլն դրամի 48-շաբաթյա ՊՊՙ 6,0172 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը ներգրավել է 4 մլրդ 550 մլն դրամի ավանդՙ տարեկան 1,75 տոկոս տոկոսադրույքով եւ մարել 2 մլրդ 200 մլն դրամի ավանդՙ տարեկան 1,75 տոկոս տոկոսադրույքով:
Նշված ժամանակահատվածում մարվել են 1,040,670,844 դրամի հակադարձ ռեպո-համաձայնագրերՙ 4,5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Արտարժույթի շուկա
Փետրվարի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեքավորվել է 0,39 տոկոսովՙ 474,87 դրամից հասնելով 473,02 դրամի:
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 37,411 հա. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 473,66 դրամ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը գնել է 4 մլն ԱՄՆ դոլարՙ 473,95 դրամ փոխարժեքով:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն