ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 20-ին մեկնել է Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո, ուր այդ երկրի պաշտոնյաների հետ քննարկում է պետական հեղաշրջման մեղադրանքով երկարատեւ ազատազրկման դատապարված հայ օդաչուներին ազատ արձակելու հարցը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը, հանդիպումները Մալաբոյում արդեն սկսվել են, սակայն դրանց ընթացքի վերաբերյալ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Անցած տարվա նոյեմբերի 26-ին Հասարակածային Գվինեայի դատարանը ԱՆ-12 օդանավի հրամանատարին դատապարտել է 14 տարվա, իսկ անձնակազմի մնացած 5 անդամներինՙ 14-ական տարվա ազատազրկման: Դատարանը նաեւ պետականացրել է օդանավը, որը պատկանում էր «Դվին կոնցեռն» ընկերությանը: