«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2005-02-18 | #30, 2005-02-19 | #31, 2005-02-22


ՋՈՐԿԱԵՖԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԱՄՆ-ՈՒՄ

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն առայժմ մտադիր չէ ավարտել ելույթները մեծ ֆուտբոլում: Թեեւ մարտին կլրանա նրա 37 տարին, ֆրանսիացի ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի «Մետրոսթարզ» ակումբի հետ: Նա ֆրանսիացի 2-րդ ֆուտբոլիստն է, որ հանդես կգա ԱՄՆ-ում:

2003 թ. այդ երկրում խաղացել էր Ժիլ Գրիմանդին, որը հանդես էր գալիս «Կոլորադոյում»: Ջորկաեֆը մինչ այդ պայմանագիր էր կնքել «Բլեքբյոռնի» հետ, սակայն հազվադեպ էր ընդգրկվում անգլիական ակումբի կազմում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4