«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2005-02-18 | #30, 2005-02-19 | #31, 2005-02-22


ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

Հայաստանը տնտեսական ու քաղաքական խնդիրներից զատ միջազգային համագործակցության բազում, առայժմ քիչ օգտագործված ներուժ ունի էկոլոգիական առումով եւս: Դա վերաբերում է անդրսահմանային հատվածներում ջրերի, անտառների կառավարմանը, դրանք գիշատիչ օգտագործումից, աղտոտումներից պահպանելուն: Նախատեսվում է, որ այս տարի Գլոբալ էկոլոգիական ֆոնդը կֆինանսավորի տարածաշրջանային արժեք ունեցող բնապահպանական մի ծրագիր եւս: Արդեն համաձայնություն է ձեռք բերվել, որ Գերմանիայի համագործակցության եւ զարգացման նախարարությունը համապատասխան ֆինանսավորում կհատկացնի Ջավախքի տարածաշրջանում հատուկ պահպանվող տարածքներ սահմանելու եւ դրանք պահպանելու համար: Ծրագիրն ընդգրկում է հարակից Վրաստանն ու Թուրքիան, որոնք էկոլոգիապես կապված են միմյանց եւ Հայաստանի հետ: Թուրքիայի համաձայնության դեպքում ծրագիրը համապարփակ բնույթ կունենա:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4