«ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ընդունում են Հարավային Կովկասի եւ սեւծովյան տարածաշրջանի անվտանգության եւ կայունության սպառնալիքները, որոնք առաջանում են Եվրասիայի տարածքում չկարգավորված հակամարտություններից»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», ասվում է «ԱՄՆ եւ ԵՄ համագործակցությունը Եվրասիայում բարեփոխումների հարցերում» տեղեկանքում, որը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունըՙ նախագահ Բուշի եվրոպական շրջագայության կապակցությամբ:
«Մենք ճանաչում ենք Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ համագործակցում ենք Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների խաղաղ քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերն առաջ տանելու նպատակով», նշվում է փաստաթղթում:
«ԵՄ եվրոպական հարեւանության քաղաքականությունը եւ ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագիրն օգնում է ավելի սերտ կապեր հաստատել Հարավային Կովկասի երկրների եւ Արեւմուտքի զարգացած ժողովրդավարությունների միջեւ: Մենք շարունակում ենք համատեղ աշխատել Եվրատլանտյան ընտանիքին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետագա ինտեգրմանն ուղղված ջանքերին աջակցելու համար», ասվում է փաստաթղթում: