Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է: Այս մասին, ըստ «Թրենդ» գործակալության, ասել է Սաֆար Աբիեւը, համատեղության կարգով Թուրքիայում եւ Ադրբեջանում Հոլանդիայի դեսպանի հետ հանդիպմանը:
«Հայաստանը բնակեցնում է ադրբեջանական հողերը: Մենք կրկին հայտարարում ենք, որ Ադրբեջանը Հայաստանին ոչ մի թիզ հող չի զիջի: Քանի դեռ չի կարգավորվել հակամարտությունը, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է: Եվ եթե դա տեղի ունենա, ապա պատասխանատվությունն ընկնելու է հայկական կողմի վրա», ասել է Աբիեւը: