«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2005-02-22 | #32, 2005-02-23 | #33, 2005-02-24


ԲՈՒՇ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՏՔԻ ՎՐԱ

«Ազգը» նախորդ համարում «Նախագահ Բուշը մերժում է Թուրքիայի վարչապետի տեսակցության խնդրանքը» վերնագրով ընթերցողին էր փոխանցել պաշտոնական հանդիպման փոխարեն նրանց միջեւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կամ աշխատանքային ճաշկերույթի ընթացքում «ոտքի վրա» տեսակցության կայացման ենթադրությունը: Սա հաստատվել է: Նախագահ Բուշն ու վարչապետ Էրդողանը, ինչպես փետրվարի 23-ին տեղեկացնում է «Սաբահը», Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի գլխավոր նիստից առաջ, որին մասնակցում էին 26 երկրների ղեկավարներ, «ոտքի վրա» են հանդիպել, որը տեւել է 8 րոպե:

Նույն օրը երեկոյան Թուրքիայի վարչապետը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ նա հանդիպումը որակել է «բարեկամական», ապա, նկատի ունենալով ԱՄՆ նախագահին, ասել. «Գուցե նա ընդունած որոշումների հետեւանքով որոշ երկրների հակակրանքն առաջացնի: Սակայն դա չի կարող ազդել մեր ռազմավարական համագործակցության վրա: Մեր հարաբերությունները վերին աստիճանի լավ են: Խոսք անգամ չի կարող լինել բացասական մթնոլորտ ստեղծելու թուրքական ջանքերի մասին»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4