«Ազգի» վաղվա 8 էջանոց ներդիրն ամբողջությամբ նվիրված է Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասին: «Խաչմերուկում» խորագրի ներքո ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալու «Վրաստանի Սիբիրը» համարվող երկրամասի բազում խնդիրներից մի քանիսինՙ հայ-վրացական հարաբերությունները եւ Ջավախքը, ռուսական 62-րդ ռազմակայանը, կյանքը «Դուխոբորիայում», լեզվի, կրթության եւ սոցիալական խնդիրներ, արտագաղթ, հայ կաթոլիկներ, մահմեդական աջարներ, մեսխեթցի թուրքեր:
Ներդիրի նյութերն ուշագրավ են նրանով, որ դրանք պատրաստել են 5-ական հայ եւ վրացի լրագրողներ: Որոշ դեպքերում եղել են վիճաբանություններ անգամ տերմիններ ընտրելու շուրջը: Սակայն բոլոր դեպքերում լրագրողներն առաջնորդվել են փոխզիջումների եւ լրագրողական պարկեշտության սկզբունքով: