«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2005-02-22 | #32, 2005-02-23 | #33, 2005-02-24


«ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ՔԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ...»

Երեւանի ներքին մթնոլորտի ապականացմանը զուգընթաց օրեցօր քաղաքի ճարտարապետական դիմագիծը եւս աղավաղվում է, մեր աչքի առաջ եւ լռին համաձայնությամբ ավերվում, ապամոնտաժվում, փոխակերպվում են քաղաքի պատմական անցյալն ու կոլորիտը ներկայացնող հնարժեք շինությունները: Այդ զոհերի շարքը համալրել են փորձում Աբովյան 1/4 հասցեում գտնվող Գաբրիել Գաբրիելյանիՙ 1910-1914 թթ. կառուցված տունը (ճարտ. Մեհրաբյան):

Այսօր, ժամը 16.00-ին այդ շենքի առջեւ տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ ապօրինի քանդումների: Ակցիան կատարվում է «Հենց այսպես էլ քանդում ենք մեր քաղաքը» կարգախոսով: Կազմակերպիչները տեղեկացնում են, որ շենքը դուրս է Հյուսիսային պողոտայի կառուցապատման տարածքից եւ ընդգրկված է Երեւանի հուշարձանների ցանկում:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4