«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2005-02-23 | #33, 2005-02-24 | #34, 2005-02-25


ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՐԺՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Փետրվարի 22-ին թուրքական ինտերնետային «Սանսուրսուզ» թերթը տեղեկացրել էր, որ նախագահ Ջորջ Բուշը մերժում է Թուրքիայի վարչապետի տեսակցության խնդրանքը: Կառավարամետ «Ենի շաֆաքն» էլ փետրվարի 24-ի համարում տեղեկացնում է Պաղեստինի վերակառուցմանն ու բարեփոխումներին աջակցելու նպատակով մարտի 1-ին Լոնդոնում հրավիրվող «Միջինարեւելյան կոնֆերանսի» մասինՙ ընդգծելով. «Թեեւ Թուրքիան աջակցության համար 2 մլն դոլար է հատկացրել, սակայն կազմակերպիչները նրան չեն հրավիրում կոնֆերանսին: Մինչդեռ նա միջինարեւելյան քառյակիՙ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի եւ Եվրոմիության հետ միջոցառմանը մասնակցելու հրավերի էր սպասում»:

Կոնֆերանսին վերոհիշյալ քառյակի կողքին հրավիրվել են Ճապոնիան, Կանադան, Նորվեգիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հորդանանը եւ Թունիսը: Թուրքիայի մասնակցությունն, ըստ ամենայնի, մերժվել է այն պատճառով, որ նա առաջարկել է կոնֆերանսին հրավիրել նաեւ Պաղեստինի ինքնավարությանը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4