«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2005-02-23 | #33, 2005-02-24 | #34, 2005-02-25


ԱՄՆ-ԹՈՒՐՔԻԱ «ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ»

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա «ռազմավարական երկխոսության» շրջանակներում կողմերը եկել են մշտական «Խորհրդակցական ֆորում» ստեղծելու համաձայնության: Այդ մասին հայտարարվել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի բաժանմունքի պատասխանատուներից Լորա Քենեդիի ու Թուրքիայի արտգործնախարարության Ռուսաստան-Անդրկովկասի եւ Միջին Ասիայի վարչության պետ Հալիլ Աքընջըի հանդիպումից հետո:

Փետրվարի 24-ին թուրքական ինտերնետային «Սանսուրսուզ» թերթը տեղեկացնում է, որ այդ հանդիպմանը քննարկվել են Վրաստանում տիրող իրավիճակին, Ռուսաստանի եւ Անդրկովկասի քաղաքական զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին առնչվող հարցեր:

ԱՄՆ պետքարտուղարությունը, անդրադառնալով վերոհիշյալ հանդիպմանը, հայտարարել է, որ երկու երկրների միջեւ ստեղծված «Խորհրդակցական ֆորումը» մշտական դարձնելու հարցում կողմերը համաձայնել են, եւ թուրքական պատվիրակությունը հաջորդ հանդիպման համար ամերիկյան կողմին հրավիրել է Թուրքիա:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4