«Ազգի» վաղվա 8 էջանոց մշակութային ներդիրը նվիրված կլինի մեր ամենաազգային նկարչիՙ Մ. Սարյանի ծննդյան 125-ամյակին: Այդ առթիվ կհրապարակվեն նկարիչ Հակոբ Հակոբյանի եւ արվեստաբան Շահեն Խաչատրյանի հոդվածները: Մշակութային այլ նյութերի շարքում լույս կտեսնեն ազգագրագետ Հարություն Մարությանի հոդվածը Երեւանի քաղաքաշինական արդի խնդիրների, ինչպես նաեւ բանասեր Արծվի Բախչինյանի դիտարկումները հայերենի զույգ ուղղագրությունների վերաբերյալ, նաեւՙ թատերագետ Վարսիկ Գրիգորյանի հոդվածի շարունակությունը մեր հեռուստատեսության մասին:
Ինչ վերաբերում է երեկվա համարի համար նախատեսված եւ հայտարարված ներդիրինՙ նվիրված Վրաստանի Սամցխե Ջավախքի երկրամասին, տեխնիկական պատճառով դրա հրատարակումը հետաձգվում է առաջիկա երեքշաբթի օրվան, որի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը: