«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2005-02-26 | #36, 2005-03-01 | #37, 2005-03-02


ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՓԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ

ՍՏԱՄԲՈՒԼ, 1 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիան պաշտոնական ուղերձ է հղել Եվրոպական միությանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանըՙ պահանջելով փակել հայկական ատոմային էլեկտրակայանը:

Իր հերթին Եվրոպական միությունը եւս Հայաստանից պահանջել է փակել ատոմային էլեկտրակայանը: Հայաստանը հայտարարել է, որ քանզի երկրում սպառվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսը արտադրվում է այդ կայանում, ապա այն կգործի մինչեւ 2016 թվականը:

Ինչպես հաղորդում է Day.az-ը, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է տվյալ հարցի լայն վերաքննություն անցկացնելու մասին: Սպասվում է, որ ներկայումս այդպիսի վերաքննություն է անցկացվելու եւ Իրանում: Մինչ այդ նման վերաքննություն կատարվել է Իրաքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4