«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2005-02-26 | #36, 2005-03-01 | #37, 2005-03-02


150 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ, ԽՈԶՈՒԿԻ ԴԵՄ

Երեկ առողջապահության նախարարությունում պայմանագիր ստորագրվեց նախարարության եւ ամերիկյան Վիշնեւսկայա-Ռոստրոպովիչ հիմնադրամի միջեւ: Պայմանագրի համաձայն հիմնադրամը Հայաստանին է տրամադրում 150 հազար դոլարի օգնություն` 50 հազար դոզա կարմրուկի, կարմրախտի, խոզուկի պատվաստանյութ, 40 հազար ներարկիչ եւ 500 անվտանգ ներարկման տուփեր: Ներարկիչներն ինքնաոչնչացվող են, կրկին օգտագործելը բացառվում է: Հակառակ միանգամյա օգտագործման մեզ հայտնի ներարկիչների, սրանք երկրորդ անգամ պարզապես չեն «աշխատում»: 1-6 տարեկան երեխաներին հասցեագրված պատվաստանյութի քանակը բավարարելու է միայն մեր պահանջարկի կեսը: Մնացած կեսը տրամադրելու է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Մեծահասակների պատվաստումների համար նախատեսվում է պետական գնումների խողովակով ձեռք բերել 53 հազար դոզա:

Այս օգնությունը գնահատելի է հատկապես վերջին ամիսներին կարմրուկի ու խոզուկի աննախադեպ աշխուժացման ֆոնին: Մասնագետներն իրողությունը բացատրում են 90-ական թվականների մութ ու խավար տարիներով, երբ անկանոն էներգամատակարարումն անդրադարձավ պատվաստանյութերի որակի վրա, եւ տասնամյակ անց արտահայտվեց այսպիսի բռնկումներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4