«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2005-03-01 | #37, 2005-03-02 | #38, 2005-03-03


ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ

Երեկ Եվրոհանձնաժողովը հրապարակել է եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում պատրաստված Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Եգիպտոսի եւ Լիբանանի վերաբերյալ զեկույցները, հաղորդում է «Մեդիամաքսը»:

Բրյուսելում հրապարակված զեկույցների հիման վրա Եվրոմիության խորհուրդը պետք է որոշում կայացնի եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հարավային Կովկասի երեք երկրների համար անհատական ծրագրերի ստեղծման ուղղությամբ աշխատանք սկսելու մասին:

Հրապարակված զեկույցներում վերլուծվում է քաղաքական, տնտեսական եւ համակարգային բարեփոխումների ընթացքըՙ հիմնականում շեշտը դնելով այն ոլորտների վրա, որոնք հիմք են ծառայելու ապագա անհատական ծրագրերի համար: Այդ ծրագրի հիմնական նպատակն առաջիկա երեք կամ հինգ տարիներին ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգի որոշումն էՙ քաղաքական երկխոսության եւ տնտեսական ինտեգրացիայի խորացման նպատակով:

Հիշեցնենք, որ 2004 թ. հունիսի 14-ին Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը մաս կազմեցին ԵՄ-ի նոր հարեւանության քաղաքականությանը, ինչը ենթադրում է հարաբերությունների նոր մակարդակ կովկասյան հանրապետությունների եւ ԵՄ-ի միջեւ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4