«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2005-03-01 | #37, 2005-03-02 | #38, 2005-03-03


«ԲԱՔՈՒՆ ԿԶԱՅՐԱՆԱ, ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԻ»

Օրերս, ինչպես այդ մասին մարտի 2-ի համարում նշում է «Հյուրիեթը», Յըլդըզի ճարտարագիտական համալսարանում կազմակերպվել է «Կայունության եւ համագործակցության ակնկալիքները Կովկասում» թեմայով համաժողով: Ելույթ ունենալով համաժողովում «Ադրբեջանի խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման կենտրոնի» տնօրեն Էլխան Մեհդիեւը ներկաներին նախազգուշացրել է, որ Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի հետ կփչանան, եթե թուրքական պետությունը, տեղի տալով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ճնշումներին, Հայաստանի առջեւ բացի իր սահմանները: Այնուհետեւ նա շարունակել է. «Այդ դեպքում հայերը դուրս չեն գա Ադրբեջանի տարածքներից: Ռուսաստանը շարունակում է զինել Հայաստանին, իսկ Թուրքիան որեւէ նպաստ չի բերում Ադրբեջանին: Այդ իսկ պատճառով Թուրքիայի նկատմամբ հարգանքը Ադրբեջանում նախկինի համեմատ զգալի նվազել է»:

Ըստ երեւույթին Մեհդիեւը ելույթում քննադատել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշումը եւ նրա հետաքրքրություններն այնտեղ նավթային շահերով է պայմանավորել, որ Հարվարդի համալսարանի կասպյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բրենդա Շաֆֆերը պատասխանել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով ԱՄՆ-ը հետաքրքրվում է ոչ թե նավթի, այլ խաղաղության համար»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4