Մարտի 1-ից Նախիջեւան ժամանող Թուրքիայի քաղաքացիները պարտավոր են մուտքի վիզա ստանալ Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անկարան վիզային կարգ մտցրեց Նախիջեւանից Թուրքիա անցնող ադրբեջանցիների համար: Իգդիր քաղաքի արդյունաբերողների եւ առեւտրականների ընկերության նախագահը կարծիք է հայտնել, որ վիզային կարգը կվնասի թուրք-ադրբեջանական առեւտրային հարաբերություններին, հաղորդում է «Ազատությունը»: