Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Հանդիպմանը քննարկվել են Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի, Մեսրոպյան գրերի ստեղծման 1600-ամյակի եւ Հայաստանում 2005 թվականը որպես Ռուսաստանի տարի նշելու միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: