Հայաստանում Մ.Նահանգների փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին երեկ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ժուռնալիստիկայի ֆակուլտետում պաշտոնապես բացեց համակարգչային լսարան, տրամադրելով 21 համակարգիչ, ավելի քան 100 գիրք: Մ.Նահանգների պետքարտուղարության համալսարանների գործընկերության ծրագրի շրջանակներում ինստիտուտը համագործակցում է Ֆլորիդայի A&M համալսարանի հետ, վերապատրաստվում է դասախոսական կազմը եւ մշակվում են առարկայական ծրագրերը: