«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2005-03-01 | #37, 2005-03-02 | #38, 2005-03-03


ԲԱԼԱՔՅԱՆԻ ԳՐՔԵՐՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

2004 թ. ութ տարբեր հրատարակություններով լույս տեսած Փիթեր Բալաքյանի «Այրվող Տիգրիսը. հայերի ցեղասպանությունը եւ Ամերիկայի պատասխանը», որն արժանացել էր «Նյու Յորք թայմսի» բազմաթիվ դրվատանքներին եւ համարվել բեսթսելեր, վերջերս լույս է տեսել գեղեցիկ թղթե կազմով, Մեծ Բրիտանիայում Փիմլիքո/Ռանդոմ Հաուս հրատարակչատանը: Ինդիփենդենթում Հոուարդ Ջեյքոբսոնն այն համարել է «հեղինակավոր» գիրք, իսկ Այրիշ Թայմսըՙ «անհրաժեշտ եւ հույզեր բորբոքող»: Սըր Մարտին Ջիլբերթի խոսքերով, «Հայերի, որոնց կործանման փորձն օրինակ է եղել հրեական Հոլոքոսթի համար, ահասարսուռ ճակատագիրը նկարագրված է փայլուն... Փիթեր Բալաքյանը մեծ ծառայություն է մատուցել հայերի պատմությանը»:

Մյուս կողմից Բալաքյանի նախորդՙ «Ճակատագրի սեւ շունը» գիրքը, որը Գերմանիայում հրատարակվել էր «Արարատի շները» վերնագրով, վերջերս վերահրատարակվել է թղթե կազմովՙ արժանանալով գերազանց գնահատականների: Այս մասին է հաղորդել «Արմինյն միրոր սփեքթեյթրը» հունվարի 22-ի իր համարում:

ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի 5-րդ կուրսի թարգմանչական խմբի ուսանողուհի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4