«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2005-03-01 | #37, 2005-03-02 | #38, 2005-03-03


ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԿՈՒՂԱՐԿՎԵՆ ԱՄՆ

«Ազգն» իր համարներում բազմիցս անդրադարձել է մինչեւ 1915 թ. ներդրած ավանդների փոխհատուցմանը, որի իրականացման համար 2004 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծվել էր խորհրդատվական հանձնաժողով: Նա ընդունում, ստուգում, թարգմանում էր հայցվորների դիմումներըՙ հետագայում ԱՄՆ-ի համաձայնագրի հիմնադրամի խորհրդին ուղարկելու համար: Դիմումների ընդունման վերջին ժամկետը փետրվարի 28-ն էր:

Երեկ արդարադատության նախարարության նշյալ հարցերով զբաղվող խորհրդատվական հանձնաժողովի աշխատակից Նորա Սարգսյանը մեզ հայտնեց, որ դիմումների ընդունման ժամկետն ավարտված է: Հավաքվել է 1211 դիմում, որից 921-ը, աշխատակցի խոսքերով, առաջիկա երկու օրերին կուղարկվեն ԱՄՆ համաձայնագրի հիմնադրամի խորհրդին, իսկ 290-ը կուղարկվեն մինչեւ մարտի 16-ը: Երկրորդ փուլով ուղարկվող 290 դիմումներում դեռ կան բացթողումներ, պակաս փաստաթղթեր, դրա պատճառով էլ դիմումների այդ քանակի ուղարկումը հետաձգվել է մինչեւ մարտի 16-ը: Ներկայացված դիմումների ընդհանուր քանակում պոլիս (ապահովագրական վկայական) է ներկայացրել 13 հոգի:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4