«Թերեքում» փորձաշրջան անցնելուց հետո ՀՀ հավաքականի կիսապաշտպան Ալբերտ Սարգսյանը մարզվում է Պերմի «Ամկարում», որի կազմում արդեն մասնակցել է ընկերական մեկ հանդիպման: Ակումբի ղեկավարությունն այժմ բանակցում է Սարգսյանի հետ պայմանագրի կնքման շուրջ: Նշենք, որ «Ամկարում» փորձաշրջան էր անցնում նաեւ «Փյունիկի» պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ