Ինչպես տեղեկացրել ենք, «Միկայի» եւ ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը մեկամյա պայմանագիր է կնքել Ղազախստանի «Եսիլ Բոգատիրի» հետ եւ թիմի կազմում 2-րդ ուսումնամարզական հավաքի է մեկնել Անթալիա: Թուրքիայում «Եսիլ Բոգատիրը» ստուգողական հանդիպում է անցկացրել Խարկովի «Մետալիստի» հետ, որն ավարտվել է ուկրաինացիների հաղթանակով (4-2): Այդ խաղին մասնակցել են Դավիթ Գրիգորյանն ու Արամ Ոսկանյանը: Հաշիվը 2-րդ րոպեին բացել է «Մետալիստի» ֆուտբոլիստ Դանիլովը, իսկ 6 րոպե անց Դավիթը վերականգնել է հավասարակշռությունը: Նշենք, որ առաջին հավաքի ժամանակ Դավիթը «Սատուռնի» 2-րդ կազմի հետ խաղում դարձել էր 2 գոլի հեղինակ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ