«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2005-03-01 | #37, 2005-03-02 | #38, 2005-03-03


ԳՆԴԱՊԵՏԻ ՏՂԱՆ ԿՐԱԿԵԼ Է ԴԵԿԱՆԻ ՎՐԱ

Երեկ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, 20-ամյա Համլետ Քեշիշյանը գազային ատրճանակով կրակել է ֆակուլտետի դեկան Ալբերտ Հովհաննիսյանի եւ դասախոս Լյուբա Մեհրաբյանի վրա: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ուսանողը կամավոր ներկայացել է ոստիկանություն: Դասախոսների կյանքին վտանգ չի սպառնում:

Ինստիտուտի իրազեկ աղբյուրներից տեղեկացանք, որ Համլետ Քեշիշյանի հայրըՙ Տիգրան Քեշիշյանը հայկական բանակի զորամասերից մեկի հրամանատարն է, գնդապետ: Համլետ Քեշիշյանին քիչ թե շատ ճանաչողները նշեցին, որ ուսանելու տարիներին նա հասարակական ակտիվություն չի ցուցաբերել, սակայն բուհում վատ արարքներով հայտնի չէ:

Համլետ Քեշիշյանը 4-րդ կուրսից հեռացվել էր անհարգելի բացակայությունների պատճառով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4