«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2005-03-17 | #48, 2005-03-18 | #49, 2005-03-19


ԲԱՔՎՈՒՄ «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» 6 ՀՈԳԱՆՈՑ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԵՆ 3-14 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը երեկ տարածել է հատուկ հաղորդագրություն ահաբեկչական «Ալ Ղաիդա» կազմակերպության հետ կապեր ունեցող ադրբեջանական 6 հոգանոց խմբի վնասազերծման մասին: Ըստ «Ռեգնում» գործակալության, ադրբեջանցի ալղաիդականներին դատարանը մեղավոր է ճանաչել ահաբեկչություններ նախապատրաստելու եւ մի շարք այլ ծանր հանցագործությունների մեջ: Խմբի ղեկավար Ամիրասլան Իսքենդերովը, որը 1999-2003 թթ. գտնվել է Աֆղանստանում եւ կապեր հաստատել «Ալ Ղաիդայի» ահաբեկիչների հետ, մասնակցել է տարբեր ռազմական հակամարտությունների: Վերադառնալով Ադրբեջանՙ Իսքենդերովը խումբ է կազմել եւ ծրագրել Բաքվի բազմամարդ եւ արտասահմանցիների բնակության վայրերում, ռազմավարական եւ պետական օբյեկտներում ահաբեկչական գործողություններ իրականացնել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4