Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Լատվիա, Հոլանդիա, Ռուսաստան եւ Վրաստան այցելության մասին, հաղորդում է «Նովոստին»: Այցելությունը, ինչպես հաղորդել է ԱՄՆ նախագահի մամլո ծառայությունը, տեղի է ունենալու մայիսի 6-10-ը եւ նվիրվելու է Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 60-ամյակին: Ռիգայում Բուշը հանդիպելու է բալթյան երեք երկրներիՙ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի նախագահների հետ:
Մոսկվայում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի տոնակատարությունից եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Բուշը կուղեւորվի Թբիլիսի, որպեսզի «ընդգծի իր աջակցությունը ժողովրդավարությանը, պատմական բարեփոխումներին եւ Վրաստանի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Ավելի վաղ լրատվական գործակալությունները հաղորդել էին առաջիկա աշնանն ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի Հարավային Կովկասի երեք հանրապետություններ այցելության հավանականության մասին: