«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՐԿԻՆ 120-ՐԴՆ Է

Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում: Ինչպես եւ նախորդ ամսին, մարտի դրությամբ էլ մեր ընտրանին 397 միավորով 120-րդ տեղում է: Ընդհանրապես այս ժամանակահատվածում հավաքականների մակարդակով հանդիպումներ քիչ են անցկացվում, ուստի վարկանիշային աղյուսակում փոփոխությունները չնչին են: Նախորդ ցուցակի համեմատ ամենամեծ առաջընթացն ունեցել է Կուբայի հավաքականը, որը 11 հորիզոնականով վեր է բարձրացելՙ զբաղեցնելով 60-րդ տեղը: 10 տեղով առաջընթաց է ունեցել Հոնկոնգի ընտրանին (124-րդ տեղ): 8 հորիզոնականով վեր են բարձրացել Գվատեմալայի եւ Հոնդուրասի հավաքականները: Իսկ ահա Բելգիայի հավաքականը 7 հորիզոնականով նահանջել է:

ՀՀ հավաքականի առաջիկա մրցակից Անդորրայի ընտրանին պահպանել է իր դիրքերըՙ 345 միավորով զբաղեցնելով 139-րդ հորիզոնականը: Դեռեւս մի քանի ամիս առաջ Անդորրայի հավաքականը 148-րդն էր: Այնպես որ, առաջընթացը նկատելի է: Մեր ֆուտբոլիստների մյուս մրցակիցներից 2 հորիզոնականով վեր են բարձրացել ֆինները (36-րդ տեղ): Չեխերը պահպանել են դիրքերը (4-րդ տեղ), իսկ հոլանդացիները (7-րդ տեղ), ռումինացիները (29-րդ տեղ) եւ մակեդոնացիները (94-րդ տեղ) մեկ հորիզոնականով նահանջել են:

Անփոփոխ է մնացել լավագույն տասնյակը, որում ընդգրկված հավաքականների եւ ԱՊՀ երկրների ընտրանիների ցուցանիշներն այսպիսին են.

1. Բրազիլիա836
2. Ֆրանսիա782
3. Արգենտինա777
4. Չեխիա774
5. Իսպանիա759
6. Մեքսիկա752
7. Հոլանդիա750
8. Անգլիա746
9. Պորտուգալիա740
10. Իտալիա736
33. Ռուսաստան644
46. Ուկրաինա595
46. Ուզբեկստան595
66. Բելառուս560
67. Լատվիա559
82. Էստոնիա519
99. Թուրքմենստան475
100. Վրաստան474
102. Լիտվա467
114. Մոլդովա433
116. Ադրբեջան428
120. Հայաստան397
137. Տաջիկստան350
149. Ղազախստան308
152. Ղրղզստան294

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4