«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

Մայամիում ընթացող թենիսի մրցաշարում անհաջողության մատնվեց Սարգիս Սարգսյանըՙ զիջելով Բենետային (0-6, 3-6): Ընթացիկ մրցաշրջանը Սարգիսը բավական անհաջող է սկսելՙ որպես կանոն դուրս մնալով պայքարից առաջին իսկ փուլում: Մրցաշարում հանդես կգա նաեւ Դավիթ Նալբանդյանը, որն այսօր կմրցի Ակասուսոյի հետ: Առաջին փուլի արգելքը հաջողությամբ են հաղթահարել Մայերը, Ֆիշը, Սաբալետան, Մեթյուն, Ֆիլիպուսիսը, Մորիսոնը, Կլեմանն ու Լապենտին: Կանանց մրցաշարում հաջողությունն ուղեկցել է Կլիյստերսին, Ռայմոնդին, Լինետսկայային, Պարային:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4