«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ

Թբիլիսիում օրերս կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմագերիների եւ անհայտ կորածների պետական հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը: Ադրբեջանական կողմից ներկա են եղել հանձնաժողովի քարտուղար Շախին Սեյլովը եւ աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը, իսկ հայկական կողմիցՙ հանձնաժողովի ղեկավար Միքայել Գրիգորյանը եւ նրա օգնական Լեո Աղաջանովը: Մասնակցել են նաեւ անհայտ անձանց որոնման միջազգային աշխատախմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով համանախագահներ Սվետլանա Գանուշկինը եւ Բերնհարդ Կլազեն:

Մասնակիցները մարդկանց փոխանակումը համարել են ոչ բարոյական երեւույթ, հետագայի համար նախընտրելով ռազմագերիների ազատ արձակումը: Նրանք ռազմագերիների հետ հանդիպումներ թույլ տալու պատրաստակամություն են հայտնելՙ նրանց վստահաբար հայրենի երկիր վերադարձնելու նպատակով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4