«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2005-03-29 | #55, 2005-03-30 | #56, 2005-03-31


ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Դովլաթյան ընտանիքից, Մաշտոցի 18, բն. 24, հեռ.ՙ 53-40-87
պատճենըՙ գլխավոր դատախազություն

Հարգարժան նախագահ

Ձեզ գրում են մի խումբ քաղաքացիներ, որոնց մնացել է այլեւս հուսալ ձեր օգնությունն ու պաշտպանությունը: Մեր այս նամակը համարեք աղերսական մի ճիչ:

Մեր հարազատները զոհ, պատանդ ու ստրուկ են Սոնա Ֆահրադյանի մոտ. ոստիկանության մայորի կոչումով, ոստիկանության բուժմիավորման նախկին աշխատակից, հոգեբան այդ կինը բժիշկ-մարդասպան է դարձել եւ հանուն իր շահի հոգեպես սպանել է մեր հարազատներինՙ կտրելով մեզանից եւ իր մոտ պատանդ պահելով: Նա ապրում է մեր հարազատների միջոցներով: Նրա դեմ պայքարը միայն մեր խնդիրը չէ, ողջ հասարակությանն է եւ պետությանը, մենք միայնակ ոչինչ չենք կարողանում անել, իսկ մեր գլխավոր խնդիրն էՙ հետ բերել մեր հարազատներին եւ սկսել նրանց բուժումըՙ սիրով եւ հոգատարությամբ, որովհետեւ Սոնա Ֆահրադյանը նրանց հիպնոսած պահելով զոմբիացրել է եւ մեր դեմ հանել:

Ե՛վ հեռուստատեսությանը, ե՛ւ թերթերին անծանոթ անուն չէ Սոնա Ֆահրադյանը որպես բժիշկ-չարիքի, կեղծարարի ու դրամաշորթի, եւ հնարավոր է, որ հասարակությունը զգուշանա, նոր զոհեր քիչ ընկնեն նրա ցանցը: Իսկ ի՞նչ անենք մենքՙ արդեն զոհեր տված քաղաքացիներս: Մեր հարազատները խելագարվում են, կործանվում որպես բանական էակներ, իսկ մենքՙ գիտակցողներս, տառապում ենք:

Պարոն նախագահ, խնդրում ենք համապատասխան մարմիններին հանձնարարություն տալ Սոնայի գործը պատշաճ ձեւով դատաքննելուՙ նրան դիտելով որպես բժիշկ-մարդասպանի: Նա պետք է դատվի եւ մեկուսացվի որպես մի մարդ, որի կատարած հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ:

Հարազատներ ու զոհերՙ

Էմմա Հարությունյան (գնդապետ Գագիկ Ֆահրադյանիՙ նախկինում ՆԳ նախաքննչական բաժնի պետի կին)

Փխեաշվիլի, Սարգսյան, Լալայան (Վախթանգ Լալայանի (Ալավերդու նախկին քաղաքապետ ու Ազգային ժողովի նախկին պատգամավոր), նրա կնոջՙ բժշկուհի Նաիրա Սարգսյանի ու նրանց երկու որդիների տատիկ, պապիկ ու մորաքույր)

Էվելինա Սարգսյան, Նշան Գրիգորյան (Գայանե Սարգսյանի ու նրա դուստր փոքրիկ Հասմիկի մորաքույր եւ նախկին ամուսին)

Ժաննա Դովլաթյան, Ռոբերտ Դովլաթյան (երաժիշտ Նաիրա Դովլաթյանի ու նրա դուստր, 20-ամյա Էլինայի ծնողներ)

Սոնա Ֆահրադյանի բնակության հասցեն էՙ Գաջագործների 2, 16 տուն:

Հարգանքներով ու կանխավ խոնարհումովՙ

ԺԱՆՆԱ ԴՈՎԼԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4