Մայամիի թենիսի մրցաշարի 1/8 եզրափակիչում իրենց բարձր կարգը կրկին հաստատեցին Անդրե Աղասին, Ռոջեր Ֆեդեռերն ու Թիմ Հենմանը: Աղասին երկու մրցափուլում հաղթեց արգենտինացի Գաստոն Գաուդիոյին (7-6, 6-2): Ֆեդեռերը պարտության մատնեց Անչիչին (6-3, 4-6, 6-4), իսկ Հենմանն առավելության հասավ Ստեպանեկի նկատմամբ (7-5, 6-3): Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին նաեւ Հրբատին, Նադալը, Յուհանսոնը, Դենտը:
Կանանց մրցաշարում կայացան քառորդ եզրափակիչի առաջին երկու հանդիպումները: Ռուսաստանցի Մարիա Շարապովան պարտության մատնեց Ժյուստին Էնենին (6-1, 6-7, 6-2) եւ կիսաեզրափակիչում ուժերը կչափի ամերիկուհի Վինուս Ուիլյամսի հետ: Վերջինս ավելի ուժեղ գտնվեց իր քրոջիցՙ Սերենայից (6-1, 7-6):