«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2005-03-30 | #56, 2005-03-31 | #57, 2005-04-01


ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրանսպրեսի հաղորդմամբ, ֆրանսահայ երգիչ եւ կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը պահանջել է, որ Գերմանիան բարձրաձայնի միջազգային իրավունքին հակասող ոճրիՙ Հայոց ցեղասպանության մասին եւ ճանաչի, ինչպես արել են Ֆրանսիան եւ Շվեյցարիան:

Հայ գաղթականի որդին «Դի ցայթ» թերթին երեկ տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար ոչ թե թուրքերին հայերին ոչնչացնելու հրահանգներ տալու, այլ հանդիսատեսի դերում լինելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց դաշնակից թուրքերին նրանք ասում էին. «Արեք այնպես, ինչպես հարմար է»:

Ազնավուրը նշել է, որ եթե Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մեծ քայլ կլինի, որովհետեւ դրանով իր դաշնակցին կստիպի հետեւելու իր քայլին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4