«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2005-04-02 | #59, 2005-04-05 | #60, 2005-04-06


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ «ԼԱՅՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ»

Մայիսի 6-ին Ադրբեջանի խորհրդարանը մտադիր է անցկացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի «լայն քննարկումներ»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովն ասել է, որ այդ օրը խորհրդարանի առավոտյան եւ երեկոյան նիստերը նվիրված կլինեն Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկմանը: Նրա խոսքերով, նիստի ընթացքում քննարկվելու են ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցը, Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցնելու քաղաքականությունը, «գրավյալ տարածքներում թմրանյութերի աճեցման, հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ շարունակվող ահաբեկչության քաղաքականության» հետ կապված հարցեր:

Քննարկումների արդյունքում նախատեսվում է ընդունել հայտարարություն, ուղարկել ՄԱԿ եւ այլ միջազգային կազմակերպություններ: Հիշեցնենք, որ մարտի 29-30-ը Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ անցկացվեցին Հայաստանի խորհրդարանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4