Մայիսի 2-ին Երուսաղեմի եբրայական համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնը նշելու է Հայոց ցեղասպանության 90-ամյակը, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Օրվա գլխավոր բանախոսն է լինելու Երուսաղեմի ցեղասպանության եւ ողջակիզման ինստիտուտի գործադիր տնօրեն պրոֆ. Իսրայել Չառնին: Ներկա են լինելու, ըստ հաղորդագրության, Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմճյանը, Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը եւ համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն պրոֆ. Մայքլ Սթոունը:
Հ. Ծ.