«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2005-04-02 | #59, 2005-04-05 | #60, 2005-04-06


ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ

Թուրք խորհրդարանականների միությունը հայկական լոբբիի գործունեությունը հակակշռելու համար նամակներ է հղել եվրոպացի խորհրդարանականներին: Ապրիլի 5-ի համարում, նշելով այդ մասին, «Զաման» թերթն անդրադառնում է նախորդ օրը Անթալիայում հրավիրած մամուլի ասուլիսին, որտեղ միության նախագահ Հասան Քորքմազջանն ասել է, որ «Թուրքիային հարկադրում են ճանաչել այսպես կոչված հայերի ցեղասպանությունը»: Դա, ըստ Քորքմազջանի, ստիպել է թուրք խորհրդարանականներին նամակներով դիմել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի խորհրդարանականներին եւ իրազեկել նրանց պատմական ճշմարտությունը:

Ինչ վերաբերում է նամակին, ապա վերոհիշյալ միությունը գրել է. «1915-16 թթ. Օսմանյան կայսրության հպատակ հայերի եւ թուրքերի միջեւ պատերազմի պայմաններում ծայր առած ողբերգական իրադարձությունները, որոնց ընթացքում երկու կողմերն էլ զոհեր են տվել, առ այսօր հայերի ջանքերով միակողմանիորեն են մատուցվում համաշխարհային հասարակությանը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4