Այդ մասին, ինչպես ապրիլի 5-ի համարում նշում է թուրքական «Ռադիկալ» թերթը, հայտարարել է Վանի նահանգապետ Նիյազի Թանըլըրըՙ ընդգծելով, որ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը վերանորոգման նպատակով 2,4 մլն թուրքական լիրա է հատկացրել: Վերոհիշյալ թերթը Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման որոշումը համարելով Հայոց ցեղասպանության պնդումների դեմ ձեռնարկված կարեւորագույն հակաքայլերից մեկը, այնուամենայնիվ նշում է, որ դեռեւս «915-921 թթ. հայոց արքա Գագիկ Առաջինի օրոք կառուցված» այս եկեղեցին ավերման շեմին է:
Հ. Չ.