Մեկ ամիս անվճար բուժսպասարկում
Ապրիլի 8-ին, մայրության ու գեղեցկության տոնի հաջորդ օրը «Արմենիա» հիվանդանոցում ուշադրության մասնակի տուրք կտրվի նաեւ տղամարդկանց:
«Հանուն տղամարդու առողջության» կարգախոսով առավոտյան ժամը 11-ից Հայրենական մեծ պատերազմի տղամարդ մասնակիցների համար բավական հետաքրքրական ակցիա կսկսվի` նրանք 1 ամիս շարունակ անվճար կսպասարկվեն: Այս մասին տեղեկացանք առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանից:
Խոսքը վերաբերելու է շագանակագեղձի անվճար հետազոտմանը, ինչը Հայաստանում հասուն տարիքի տղամարդկանցից շատերի համար առողջական լուրջ խնդիր է դարձել: Անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերվի նաեւ բուժման հարցերում:
Կ. Դ.