Մարտի 31-ին ոստիկանության կենտրոնականի բաժին է դիմել Լեւոն Նազարեթյանը եւ տեղեկացրել, որ իր դստերըՙ 14-ամյա Շուշանիկին, անհայտ անձինք առեւանգել են: Անցել է արդեն 6 օր, սակայն աղջկա գտնվելու վայրը հայտնի չէ: Որոշակի տեղեկություններ կան, որ առեւանգողներից մեկըՙ ոմն Սերոժ, ապրում է Կիլիկիա թաղամասում: Ի դեպ, վերջինս եղբայրն է ամիսներ առաջ «Մեղեդի» խանութի մոտ երկու անձերի սպանության մեջ դատապարտվածի («Ճուտո» մականվամբ): Երեկ հայտնի դարձավ, որ առեւանգիչները գտնվում են Ախալքալաքում, նրանց հայտնաբերելու եւ Հայաստան բերելու համար զբաղվում են Վրաստանի ու Հայաստանի իրավապահները:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ